Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աշխատավայրում

6 նշան, որոնք վկայում են, որ դուք աշխատամոլ եք. tert.am

6 նշան, որոնք վկայում են, որ դուք աշխատամոլ եք. tert.am

Աշխատամոլ, գնումների մոլի սիրահար կամ շոկոլադամոլ լինելն այն մեղքերից է, որոնք մարդիկ խոստովանում են ոչ այնքան մեղքի, որքան հումորի զգացումով: Շատերը գիտեն, որ շոկոլադի չարաշահումը կամ աշխատավայրում մեկ-երկու ժամ ավելի մնալն այնքան էլ առողջ ապրելակերպի մաս չէ, սակայն հաճախ դժվարությամբ են դիմադրում շոկոլադի մեկ կտոր ևս ուտելուն կամ աշխատանքին մի փոքր ժամանակ ավել տրամադրելուն:

 

Այս մասին գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով Բերգենի համալսարանի (Նորվեգիա) գիտնականների հետազոտության արդյունքները, որի ժամանակ աշխատամոլությունը դիտարկվել է գիտական տեսանկյունից՝ պարզելու, թե բնակչության որ տոկոսն է հակված արտաժամյա աշխատանք կատարելուն:

 

Հետազոտության արդյունքում գիտնականները մի շարք դրույթներ են մշակել, որոնք կօգնեն հասկանալ` արդյո՞ք դուք աշխատամոլների շարքն եք դասվում, թե՞ ոչ:

 

  • Դուք մտածում եք՝ ինչպես հասցնել ավելի շատ ժամանակ տրամադրել աշխատանքին:

  • Դուք աշխատանքին ավելի շատ ժամանակ եք հատկացնում, քան նախապես մտադրվել էիք:

  • Դուք աշխատանքի միջոցով ցանկանում եք նվազեցնել մեղքի, անհանգստության, անօգնականության կամ դեպրեսիայի զգացումները:

  • Դուք ճնշվածություն եք զգում, երբ Ձեզ արգելում են աշխատել:

  • Դուք մի կողմ եք դնում բոլոր հոբբիները, հանգիստը կամ մարզվելը` աշխատանքի պատճառով:

  • Դուք այնքան շատ եք աշխատում, որ դա բացասաբար է ազդում ձեր առողջության վրա:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ